Առաջինը Հայաստանում. MyAmeria-ում գործարկվել է Visa Card Subscription-ը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Փտվ

Առաջինը Հայաստանում. MyAmeria-ում գործարկվել է Visa Card Subscription-ը

Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ`  Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում:  Այն հնարավորություն է տալիս MyAmeria օգտատերերին տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը:

Նշենք նաև, որ MyAmeria-ի միջոցով հնարավոր է ցանկացած պահի դադարեցնել բաժանորդագրությունը կամ խմբագրել դադարեցման ժամանակահատվածը`  1 ամիս, 3 ամիս, 6 ամիս, մինչև գործողության ավարտը կամ պարզապես սահմանելով օրը:
Ի դեպ, վճարումները կարելի է մեկ հպումով ցանկացած պահի վերաակտիվացնել։ 

Առայժմ գործառույթը հասանելի է միայն Ամերիաբանկի Visa քարտերի համար (այդ թվում` Visa Digital)։ 
Հիշեցնենք, որ Ամերիաբանկի նոր`  MyAmeria բջջային հավելվածը թողարկվել է 2022 թվականին և  նախատեսված է ֆիզիկական անձ հաճախորդների համար: Այն ունի մի շարք առավելություններ, նոր ու հարմարավետ դիզայն, չկրկնվող ու անընդհատ թարմացվող ֆունկցիաներ: 

Նախորդ տարի Ամերիաբանկն իր հաճախորդներին մատուցեց անակնկալ`  MyAmeria-ի օգտատերերի շրջանում խաղարկելով 18 ուղևորություն դեպի Կատար`  մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս տարի ամփոփվեց ևս մեկ խաղարկություն, որն անցկացվում էր Visa-ի հետ համատեղ, իսկ մրցանակը Volkswagen ID.4 էլեկտրամեքենա էր: