Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
13Հնվ

Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթի «ԿԱՆԽԻԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գլխում
կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ օրենսդրական,  նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով: 
 

Կատարված փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել վերոնշյալ հղումով տեղադրված փաստաթղթում:
Փաստաթղթում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 14/01/2023թ.-ից, բացառությամբ 2.2.3 կետում նշված սակագների, որոնք ուժի մեջ են լինելու և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա 26/01/2023թ.-ից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում: 


Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Հարգանքով՝
Ամերիաբանկ