Ամերիաբանկը գործարկել է բանկոմատների միջոցով արտարժույթի փոխարկման ծառայություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Դկտ

Ամերիաբանկը գործարկել է բանկոմատների միջոցով արտարժույթի փոխարկման ծառայություն

Ամերիաբանկը գործարկել է նոր ծառայություն՝ արտարժույթի փոխարկում բանկոմատների միջոցով, որը հասանելի է Ամերիաբանկի` կանխիկի մուտքագրման հնարավորությամբ ԱԳՄ-ների ամբողջ ծածկույթում։

Տարադամի փոխարկման փոխարժեքը նույնական է տվյալ պահին բանկում գործող կանխիկ փոխարժեքին, որը թարմացվում է առցանց: Ընդունվող տարադրամներն են ԱՄՆ դոլարը, եվրոն և ռուբլին, սակայն միաժամանակ տարբեր արժույթների մուտքագրումը հնարավոր չէ: Գործարքների համար գործում է  սահմանաչափ՝ 1,000-ից 100,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ:

Ինչ վերաբերում է մանրադրամի տրամադրմանը, ապա հնարավոր է ընտրել 2 տարբերակ՝ մանրադրամը փոխանցել հայկական հեռախոսահամարի կամ վերցնել գումարն առանց մանրադրամի: Եթե փոխարկման արդյունքում ձևավորվում է 1-99 ՀՀ դրամի չափով մանրադրամ, այն չի կարող փոխանցվել հեռախոսահամարի, այլ ավտոմատ կգանձվի որպես միջնորդավճար։

Արտարժույթի փոխարկման ծառայությունից օգտվելու համար չի պահանջվում հաճախորդի նույնականացում, և դրանից կարող են օգտվել և՛ Բանկի հաճախորդները, և՛ հաճախորդ չհանդիսացող անձինք։