02Դկտ
Փոփոխվել են հեռավար եղանակով կնքվող ՀՀ դրամով ավանդների պայմանները
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են կատարվել «Ամերիաբանկ» ՓԲԸ «Ֆիզիկական անձանց ավանդների և խնայողական հաշվի նկարագրություն և տոկոսադրույքներ փաստաթղթում»` ՀՀ դրամով ժամկետային ավանդների համար:
Մասնավորապես` հավելյալ 0.25% տոկոսադրույք կիրառվում է ՀՀ դրամով ժամկետային ավանդի նոր հայտը միայն MyAmeria համակարգով լրացնելու դեպքում:
Փոփոխությունը ուժի մեջ է մտնելու սույն թվականի դեկտեմբերի 5-ից և տարածվելու է նոր կնքվող ավանդների վրա:
Ֆիզիկական անձ հաճախորդների` ՀՀ դրամով ժամկետային ավանդների նոր տեղեկատվական ամփոփագիրը ներկայացված է ստորև հղումով, որտեղ կատարված փոփոխությունները նշված են կանաչ գույնով:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)/(012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ