Հայտարարություն «Քոչար» մասնաճյուղի գործառնական ժամերի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Նյմ

Հայտարարություն «Քոչար» մասնաճյուղի գործառնական ժամերի վերաբերյալ

Հարգելի՛ հաճախորդներ, 


Տեղեկացնում ենք, որ «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում տարվող աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 29-ին Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղը (հասցե՝ ք. Երևան, Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրի կենտրոն) գործել է մինչև 18:30-ը: 
Ս.թ. նոյեմբերի 30-ին գործառնական ժամերի հնարավոր փոփոխության մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել Ամերիաբանկի` երկարացված գրաֆիկով աշխատող մոտակա մյուս մասնաճյուղերից` «Դալմա», «Երիտասարդական», «Նոր Նորք», որոնց հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:


Որպես այլընտրանքային միջոց հաճախորդներին հորդորում ենք օգտվել Ամերիաբանկի առցանց ծառայություններից, ինչպես նաև հարցերի դեպքում զանգահարել Կոնտակտ կենտրոն` 010 561111 հեռախոսահամարով:


Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված հնարավոր անհարմարության համար: