«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին, Երևանի ժամանակով ժամը 11.00-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։ Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. զուտ շահույթը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. ստացված շահույթի բաշխումը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի կազմի փոփոխությունը
- Այլ հարց/եր/
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է սույն թվականի մայիսի 13-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվելու է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։
«Ամերիաբանկ» ՓԲԸ, Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ