07Նյմ
Ameria PhonePOS. անհպում անկանխիկ վճարումների ընդունում սմարթֆոնով
 
            
    Մենք մշակել ենք անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք բիզնեսի համար: 
Ameria PhonePOS-ը հավելված  է, որը թույլ է տալիս կազմակերպություններին սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ և ստանալ անկանխիկ վճարումներ ցանկացած վայրում:
Ameria PhonePOS-ի    շնորհիվ մթերային կամ բանջարեղենի խանութները, սրճարանները, առաքման ծառայությունները կարող են ստանալ անկանխիկ վճարումներ հարմար, արագ և հուսալի եղանակով` առանց ֆիզիկական POS տերմինալի առկայության, և վերահսկել հաշվետվությունները:
Առևտրի կետի կողմից վաճառքը և ծառայությունների մատուցումը քարտապաններին իրականացվում է առանց լրացուցիչ միջնորդավճարների և գնային պայմանների փոփոխման` կանխիկ կամ այլ եղանակով վճարման համար սահմանված պայմաններով և գներով:
Ծառայությունից կարող են օգտվել իրավաբանական անձինք և ԱՁ հաճախորդները` ակտիվացնելով ծառայությունը Android 8.1, ավելի բարձր դասի և NFC ֆունկցիա ունեցող սմարթֆոններով: