Գովազդային վիճակախաղ MyAmeria հավելվածի օգտատերերի համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Նյմ

Գովազդային վիճակախաղ MyAmeria հավելվածի օգտատերերի համար

Նոյեմբերի 3-ին MyAmeria հավելվածի ակտիվ օգտատերերը կմասնակցեն գովազդային առաջին վիճակախաղին: 

18 հաջողակ կստանա ՖԻՖԱ Աշխարհի Գավաթ Կատար 2022™-ի ուղեգիր:

Գովազդային վիճակախաղին մասնակցում են Ամերիաբանկի այն հաճախորդները, որոնք սույն թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարել են նվազագույնը 3 գործարք MyAmeria հավելվածով: Մասնակիցներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են վիճակախաղի մասնակցության իրենց անհատական կոդը: 
Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին` ժամը 17:00-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:   

Խաղարկության արդյունքների ամփոփումից հետո նույն օրը` ս.թ. նոյեմբերի 3-ին, շահող հաճախորդները կստանան շահումը հաստատող էլ․ նամակ։

Շահումը ստանալու համար հաղթող հաճախորդները մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ներառյալ պետք է անձնագրով մոտենան Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ` Կամար մասնաճյուղ։

Հաղթող հաճախորդները կարող են նաև մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը նշել այլ անձի անուն, ով իրենց փոխարեն կարող է մեկնել ճամփորդության և գալ Կամար մասնաճյուղ վերջինիս հետ։ Նշված անձը պետք է լինի Ամերիաբանկի հաճախորդ և ունենա ակտիվացված MyAmeria:

Եթե հաճախորդը մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ներառյալ կապ չհաստատի Բանկի հետ և չմոտենա Կամար մասնաճյուղ, ապա կհամարվի, որ նշված հաճախորդը հրաժարվել է իր մրցանակից, և Բանկն իրավասու է այն օգտագործել ըստ իր հայեցողության։