Լինել ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ. Ամերիաբանկի թվային տրանսֆորմացիայի շրջանակում իրականացվում են համապարփակ ծրագրեր, որոնցից մեկին`«Ամերիա Բիզնես» թվային հարթակի նոր հնարավորություններին և հեռանկարներին էր նվիրված վերջին ասուլիսը:
2018 թվականին գործարկված «Ամերիա Բիզնես» հարթակը մինչ այժմ առաջարկում էր մի շարք ծառայություններ` Օնլայն հաշվի բացում, Օնլայն/Մոբայլ բանկինգ և Օնլայն վարկավորում: Այժմ հարթակը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությամբ, որն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով:
«Մուտք գործելով Business.ameriabank.am հասցեով` հաճախորդը կարող է առանց Բանկ այցելելու անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ: ԱՁ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է պարզապես ունենալ անձնագիր և սոց. քարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքին և տեսախցիկով համակարգչին կամ հեռախոսին: ԱՁ-ի գրանցման գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե»,- ասաց Ամերիաբանկի Նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը:
Ամերիաբանկի Բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանն իր խոսքում նշեց, որ «Ամերիա Բիզնես» հարթակը ներառում է Սքորինգի և Մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, որոնք աննախադեպ են Հայաստանում: Նա ընդգծեց` ավտոմատ հաստատմամբ վարկավորման վրա մեծապես ազդեցություն ունեցավ հարկային շրջանառության վերաբերյալ տվյալների ստացումը.
«Աա Հայաստանում աննախադեպ է, իսկ աշխարհում շատ քիչ բանկեր կան, որոնք կարող են ավտոմատ վարկեր հաստատել հարկային շրջանառության հիման վրա: Սա մեր և պետական համակարգի առաջին հաջողված փորձն է «Ամերիա Բիզնես» թվային հարթակի շրջանակում»,- եզրափակեց Կարեն Քարամյանը։
Ասուլիսի ընթացքում Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն անդրադարձավ էկոհամակարգերի նախագծման մոտեցումներին.
«Մենք մտածում ենք՝ ինչպիսին է այսօր ԱՁ-ի կյանքի ցիկլը, ինչպես է ԱՁ-ն մտածում, ինչ քայլերով, ինչքան ժամանակ հետո է դառնում ՍՊԸ։ ՍՊԸ-ն ինչպես է աճելու դեպի միջին, միջին+, խոշոր ընկերություն։ Իսկ ի՞նչ ճանապարհով են գնում այդ ծառայությունները։ Ուսումնասիրում ենք, թե ինչ ֆինանսական գործիքներ են պետք, որոնք են բիզնեսին անհրաժեշտ պետական ծառայությունները: Եւ այդ ամենի հիման վրա կառուցում ենք թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ծառայությունները։ Ի դեպ, ոչ ֆինանսական ծառայությունները նախընտրում ենք փնտրել նաև տարբեր գործընկերների մոտ։ Եվ այդ ժամանակ հարթակը դառնում է էկոհամակարգ, քանի որ միավորում է տարբեր կազմակերպությունների ծառայություններ»,- մանրամասնեց Արտյոմ Շամցյանը։
«Ամերիա բիզնես» հարթակի հաջորդ նորարարությունը կլինի ՍՊԸ-ն օնլայն գրանցելու հնարավորությունը:
Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ այս պահի դրությամբ Ամերիաբանկի գործարքների ընդամենը 4 տոկոսն է մասնաճյուղերում իրականացվում. «Այսինքն` բանկին հաջողվել է գործարքների 96 տոկոսը բեռնաթափել, հանել մասնաճյուղերից, դրանք հիմնականում ինքնասպասարկվող և թվային ուղիներով են իրականացվում։ Այդ ցուցանիշն ակնհայտորեն վկայում է թվայնացման տեմպերի մասին»,- հավելեց նա:
«Ամերիա Բիզնես» հարթակում իրականացված նորամուծությունները դրական ազդեցություն են ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա: Մասնավորապես, հաճախորդների քանակը վերջին 3 տարում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 55%-ով, վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 28%-ով, օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի քանակը վերջին 3 տարում աճել է 3.5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում` 51%-ով: Նշենք նաև, որ ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73%-ը հաստատվում է օնլայն:
Ամերիաբանկ ՓԲԸ
Աﬔրիաբանկը Հայաստանի առաջատար հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի` էկոհամակարգի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:
Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։
Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: