Հայտարարություն | Ռազմական իրավիճակ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Սպտ

Հայտարարություն | Ռազմական իրավիճակ

Տեղեկացնում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ստեղծված լարված իրադրությամբ պայմանավորված` Բանկը հնարավորություն է ընձեռում Բանկի «Ջերմուկ», «Կապան» և «Քաջարան» մասնաճյուղերի ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին օգտվել Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների վճարման արտոնությունից։

Մասնավորապես՝ 13.09.22-25․09․22թ․ ժամանակահատվածում վարկային պայմանագրով սահմանված մարման օրը վարկը չմարվելու դեպքում պարտավորության կատարման օր է համարվելու շարունակաբար հաջորդող օրը՝ առավելագույնը մինչև 26.09.22թ. ներառյալ։ Մարման օրվա տեղափոխման արդյունքում մարման ենթակա գումարի չափը ավելանալու է յուրաքանչյուր օրվա կուտակված տոկոսագումարի չափով, որը կնվազեցվի հաջորդ ամսվա վճարման ենթակա գումարից:

Մինչև 26.09.22թ. ներառյալ վարկը չմարվելու դեպքում վարկը ժամկետանց չի համարվի, և տույժ չի կիրառվի։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10/12 561111:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։