19Սպտ
Արտարժութային հաշիվների համալրման ծառայության ժամանակավոր կասեցում վճարային համակարգերում
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ օնլայն վճարային համակարգերի և տերմինալների միջոցով արտարժութային բանկային հաշիվների համալրման ծառայությունը անհասանելի կլինի մինչև 2022թ. նոյեմբերի 01-ը:
Փոխարենը Դուք կարող եք նույն վճարային տերմինալների միջոցով համալրել Ձեր դրամային հաշիվները, իսկ այնուհետև MyAmeria մոբայլ հավելվածի կամ հեռավար սպասարկման այլ համակարգերի միջոցով կատարել արտարժույթի փոխարկում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)/(012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժնում:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
Ամերիաբանկ