Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.
Մասնավորապես, սահմանվել են MyAmeria համակարգի միջոցով կատարվող գործարքների սակագները, ինչպես նաև վերանայվել են Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով կատարվող գործարքների սակագները և կանխիկ մուտքի սակագները: Կատարված փոփոխություններին, որոնք ընդգծված են կանաչ գույնով, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում: Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 03/10/2022թ-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)/(012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝ Ամերիաբանկ