Տեղեկացնում ենք, որ պայմանավորված hայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ստեղծված լարված իրադրությամբ ` Ամերիաբանկը երկարաձգում է «Ջերմուկ» մասնաճյուղի ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին տրամադրվող արտոնության ժակետը: Մասնավորապես՝ 27.09.22-29․09․22թ․ ժամանակահատվածում վարկային պայմանագրով սահմանված մարման օրը վարկը չմարելու դեպքում շարունակաբար պարտավորության կատարման օր է համարվելու հաջորդող օրը՝ առավելագույնը մինչև 29.09.22թ. ներառյալ։ Մարման օրվա տեղափոխման արդյունքում մարման ենթակա գումարի չափն ավելանալու է յուրաքանչյուր օրվա կուտակված տոկոսագումարի չափով, որը կնվազեցվի հաջորդ ամսվա վճարման ենթակա գումարից: Մինչև 29.09.22թ. ներառյալ վարկը չմարելու դեպքում այն ժամկետանց չի համարվի, և տույժ չի կիրառվի։
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10/12 561111:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։