Տեղեկացնում ենք, որ, պայմանավորված hայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ստեղծված լարված իրադրությամբ, Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում Բանկի «Ջերմուկ» մասնաճյուղի հետ վարկային պայմանագրեր (այսուհետ` Պայմանագրեր) կնքած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին օգտվելու պարտավորությունների վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 31.10.22թ. ներառյալ, ընդ որում.
- Եթե, Պայմանագրի համաձայն, տվյալ հերթական մարման օրը Հաճախորդի կողմից Պայմանագրի ներքո վճարման ենթակա գումարի ամբողջական մարում չի կատարվում, և/կամ դրա ամբողջական գանձման համար բանկային հաշիվներում բավարար դրամական միջոցներ առկա չեն,ապա արտոնյալ ժամանակահատվածում չվճարված մայր գումարը/հաշվեգրված տոկոսագումարը վերաբաշխվում է մարման մնացորդային ժամանակահատվածի վրա:
- Մարման նոր ժամանակացույցը ստանալու համար կարող եք մոտենալ Բանկի «Ջերմուկ» մասնաճյուղ կամ զանգահարել 010/012 561111 հեռախոսահամարով:
Տեղեկացնենք, որ սույն առաջարկը գործում է վերոնշյալ հաճախորդների այն պայմանագրերի գծով, որոնց ներքո առկա չէ վճարային պարտավորությունների կատարման կետանց 30/09/2022թ. դրությամբ:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10/12 561111:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։