Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում օգտվելու Բանկի նկատմամբ ստանձնած ստորև նկարագրության ներքո դիտարկելի վարկային պարտավորությունների* վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 31.08.22թ. ներառյալ, ընդ որում,
եթե հանդիսանում եք ստորև ներկայացված խմբերից մեկում ներառված ֆիզիկական անձ, ապա կարող եք օգտվել վարկերի գծով տրամադրվող մայր գումարի և տոկոսագումարների/սպասարկման վճարների արտոնյալ ժամկետից մինչև 31.08.22թ. ներառյալ (արտոնություն չի տրամադրվում միայն այն հիփոթեքային վարկերի գծով, որոնք տրամադրվել են ԱՀ-ից դուրս գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման համար).
- Արցախում փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձ,
- Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող ֆիզիկական անձ :
Եթե հանդիսանում եք ստորև ներկայացված խմբերից մեկում ներառված ֆիզիկական անձ, ապա կարող եք օգտվել վարկերի գծով տրամադրվող մայր գումարի և տոկոսագումարների/սպասարկման վճարների արտոնյալ ժամկետից մինչև 31.08.22թ ներառյալ (արտոնություն չի տրամադրվում միայն այն հիփոթեքային վարկերի գծով, որոնք տրամադրվել են ԱՀ-ից դուրս գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման համար, նաև այն հաճախորդների, ովքեր Արցախի Ներդրումային հիմնադրամից ստացել են մերժում աջակցության գծով).
- Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր,
- Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր1:
Տեղեկացնենք, որ սույն առաջարկը գործում է վերոնշյալ հաճախորդների այն պայմանագրերի գծով, որոնց ներքո առկա չէ վճարային պարտավորությունների կատարման կետանց, ընդ որում` մարման արտոնյալ ժամանակահատվածը տրամադրվում է հետևյալ եղանակով.
- ըստ ժամանակացույցի մարման ենթակա պարտավորությունների դեպքում իրավաբանական անձանց և ԱՁ-ների դեպքում տոկոսագումարը/սպասարկման վճարը ենթակա է մարման, իսկ ֆիզիկական անձանց դեպքում տոկոսագումարը կտեղափոխվի վարկային արձակուրդից հետո մարման առաջիկա օրվա վրա: Բոլոր հաճախորդների դեպքերում պայմանագրի ներքո չվճարված մայր գումարը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` նաև սպասարկման վճարը կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա;
- օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում իրավաբանական անձանց և ԱՁ-ների պարտավորությունների գծով տոկոսագումարները ենթակա են մարման, իսկ ֆիզիկական անձանց պայմանագրի ներքո հաշվարկված տոկոսագումարը կտեղափոխվի վարկային արձակուրդից հետո առաջիկա մարման օրվա վրա, բոլոր հաճախորդների դեպքում չվճարված մայր գումարի վերաբաշխում չի կիրառվում:
Նաև տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլ ամսին վարկի տոկոսադրույքը 10%-ը գերազանցելու դեպքում Ամերիաբանկի կողմից տոկոսադրույքները միակողմանիորեն նվազեցվել են հօգուտ հաճախորդի մինչև 2023թ. հոկտեմբեր ժամկետով` սահմանելով առավելագույնը 10%, իսկ ապառիկ ֆինանսավորումների դեպքում սպասարկման վճարը սահմանվել է առավելագույնը 0.5%:
Սույն առաջարկից օգտվելու ցանկության ունենալու դեպքում անհրաժեշտ է Ամերիաբանկ ներկայացնել սույն առաջարկում նշված չափանիշներին համապատասխանելու փաստը հավաստող, Բանկի համար ընդունելի փաստաթղթեր կամ հիմնավոր տեղեկություններ (եթե Բանկում արդեն առկա են պահանջվող տեղեկությունները/փաստաթղթերը, ապա դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Առաջարկի մերժման մասին Բանկին գրավոր տեղեկացում չներկայացվելու դեպքում առաջարկում նշված պայմանները կգործեն համապատասխանող հաճախորդների պարտավորությունների նկատմամբ):
* Հավելենք, որ ի լրումն նկարագրված չափանիշների, վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող պարտավորությունների դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում:
Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 561111:
1 Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ: