«Զեյթուն» մասնաճյուղը բացում է իր դռները - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Օգս

«Զեյթուն» մասնաճյուղը բացում է իր դռները

Ամերիաբանկի նոր` «Զեյթուն» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է իր բոլոր հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-17:00: 

Բացման առիթով նոր հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից:

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ*` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

• Հաշվի բացում ծառայությունների փաթեթով***` անվճար

• Visa PaySticker` տարեկան 1500 դրամ սպասարկման վճարով (3000 դրամի փոխարեն)

Իրավաբանական անձ հաճախորդների համար

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

• Ընկերության 2 (երկու) ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, Mastercard standart, Mastercard Gold) տրամադրում*` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**

• Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**

*բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի

** քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով

*** փաթեթը ներառում է ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի

 

Հատուկ առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: