Հատուկ պայմաններով արշավ` Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
04Նյմ

Հատուկ պայմաններով արշավ` Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ հաճախորդներ

Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ Ամերիաբանկը հանդես է գալիս ՀԱՏՈՒԿ ԱՐՇԱՎ բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ս.թ. նոյեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 8-ը* ներառյալ Ամերիաբանկում կներդնեն ՀՀ դրամով ժամկետային ավանդ:

Արշավի ընթացքում ավանդ ներդնելիս ավանդատուների համար կսահմանվի Բանկում տվյալ պահին գործող տարեկան տոկոսադրույք +1% տարեկան՝ ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:

Միաժամանակ նույն ավանդատուներին կտրամադրվի Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ ծառայությունն առանց միացման միանվագ վճարի:

*Շաբաթ օրը գործում են բանկի «Սայաթ-Նովա» (10:00 - 20:00),«Կոմիտաս» (10:00 - 15:30), «Արշակունյաց» (10:00 - 22:00, դրամարկղ` 10:30 - 21:30) և «Շենգավիթ» (10:00 - 15:30) մասնաճյուղերը: Կիրակի օրը կգործի Ամերիաբանկի Արշակունյաց մասնաճյուղը (10:00 - 22:00, դրամարկղ 10:30 - 21:30):