27Նյմ
Բացվել է Ամերիաբանկի «Արշակունյաց պլյուս» մասնաճյուղը
«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքների կենտրոնում` «Քարֆուր» հիպերմարկետի հարևանությամբ բացվել է Ամերիաբանկի նոր` «Արշակունյաց պլյուս» մասնաճյուղը, որն իրականացնելու է բացառապես արտարժույթի առուվաճառքի (փոխանակման) և դրա հետ կապված վճարահաշվարկային գործառնություններ: Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից կիրակի օրերին, ժամը 10:30-ից մինչև 21:30-ը:
800,000 ՀՀ դրամ գումարային շեմը գերազանցող կանխիկ արտարժույթի փոխանակում կատարելու համար խնդրում ենք մոտենալ Երևան Մոլի 2-րդ հարկում գտնվող Ամերիաբանկի Արշակունյաց մասնաճյուղ կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղ:
Բանկում գործող կանխիկ գործարքների իրականացման սահմանաչափերին, ժամկետներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`
Ֆիզիկական անձ հաճախորդների կանխիկով գործարքներ
Կորպորատիվ հաճախորդների կանխիկով գործարքներ