Մեկնարկել է «ՌոբոՄանիա» մրցույթը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Դկտ

Մեկնարկել է «ՌոբոՄանիա» մրցույթը

Դեկտեմբերի 1-6-ը Ամերիաբանկը հայտարարում է «ՌոբոՄանիա» մրցույթ բանկի Facebook.com և Instagram սոցիալակն ցանցերի օգտատերերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է .
• Նկարել առօրյայում օգտագործվող որևէ իր, որին ինքներդ կա'մ նկարելով, կա'մ որևէ այլ եղանակով տվել եք ռոբոտի տեսք (մեր օրինակը ներկայացված է ստորև նկարում):
• Instagram-ում գտնել Ամերիաբանկի էջը և հետևել (Follow) դրան:
• Լուսանկարը ներբեռնել Instagram հետևյալ գրությամբ` #RoboManiaAmeriabank:
• Instagram-ում գցված լուսանկարի Screenshot-ը հարկավոր է ուղարկել Ամերիաբանկի Facebook-յան էջ անձնական նամակով (PM)` նշելով Ձեր անունը և ազգանունը (ըստ անձնագրի) և բջջային հեռախոսահամարը:

Մրցանակներ
Մրցույթում հաղթած 2 լուսանկարի հեղինակները կստանան «Ռոբոտների Շքերթ» ինտերակտիվ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողության երկուական հրավիրատոմս:

Ինչպես են ընտրվում հաղթողները
Լավագույն լուսանկարներն ընտրվում են Ամերիաբանկի Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնի աշխատակիցների կողմից: Մրցույթների հաղթողների անունները կհրապարակվեն դեկտեմբերի 7-ին Բանկի ֆեյսբուքյան էջում:

Այլ տեղեկատվություն
«ՌոբոՄանիա» մրցույթի մասնակիցների համար տարիքային սահմանափակման պահանջ ներկայացված չէ: Մրցույթի մասնակցությունն անվճար է: Նկարները պետք է լինեն Ձեր կողմից նկարված: