ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Դկտ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ,

Սույնով հայտնում ենք Ձեզ, որ`
Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն սկսած 08.01.2016թ-ից, բացառությամբ ստորև նշված մասնաճյուղերի, որոնք կգործեն հետևյալ ժամանակացույցով.
• «Սայաթ Նովա» մասնաճյուղը 30.12.2015թ. ժամը 9:30 մինչև 21:00-ն,
• «Արշակունյաց» մասնաճյուղը`
o 30.12.2015թ. ժամը 10:30 մինչև 21:30-ն,
o 31.12.2015թ. ժամը 10:30-ից մինչև 14:00. այդ օրը մասնաճյուղը կգործի սահմանափակ գործառնություններով, այն է՝ կիրականացնի բացառապես տարադրամի փոխանակում
o 04.01.2016թ. ժամը 10:00-22:00 ընդհանուր ռեժիմով (ընդ որում՝ գործառնական օրն է ժամը 10:30-21:30):

Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինի ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2015-03.01.2016թթ. ժամանակահատվածում իրականացված ավտոմատ հաշվառման ենթակա Ամերիաբանկում գործող հաշիվների միջև գործարքներին ընթացք կտրվի 04.01.2016թ.-ին` 04.01.2016թ. գործառնական օրով, իսկ այն գործարքներին, որոնք 04.01.2016թ. չեն հաշվառվի, ինչպես նաև 04.01.2016-07.01.2016թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներին ընթացք կտրվի 08.01.2016թ.-ին՝ 08.01.2016թ. գործառնական օրով:
Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգը իրավաբանական անձանց համար չի գործելու:

Վճարային տերմինալները չեն գործելու 31.12.2016-07.01.2016թթ. ժամանակահատվածում և կրկին կգործեն առաջին աշխատանքային օրը:
04.01.2016-07.01.2016թթ. ժամանակահատվածում Կոնտակտային Կենտրոնը կիրականացնի միայն տեղեկատվության տրամադրում՝ առանց գործարքների իրականացման:

Հարգանքով՝
Ամերիաբանկ ՓԲԸ