17Փտվ
Ինչպիսի՞ն էր 2014թ.-ը ՀՀ բանկային համակարգի և, մասնավորապես, Ամերիաբանկի համար
Փետրվարի 17-ին Երևան պլազայի Կոնֆերանսների սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ինչպիսի՞ն էր 2014թ.-ը ՀՀ բանկային համակարգի և, մասնավորապես, Ամերիաբանկի համար» թեմայով:
Ասուլիսի ընթացքում բանախոսում էին Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Տնօրինության անդամ, Ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը և Տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Ասուլիսի մասնակիցները ներկայացրեցին իրենց մեկնաբանությունները ՀՀ բանկային համակարգի 2014թ. գործունեության արդյունքների վերաբերյալ, այնուհետև ներկայացվեցին Ամերիաբանկի հաշվետու տարվա գործունեության արդյունքները, ձեռք բերած հաջողությունները: Ըստ ամփոփված տարեկան արդյունքների` Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը ակտիվների, պարտավորությունների, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների և շահույթի մասով: