Աշխարհի լավագույն ռոբոտներն արդեն Երևանում են - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Դկտ

Աշխարհի լավագույն ռոբոտներն արդեն Երևանում են

09 Դկտ, 2015 | Արշավներ, Բոլորը | Return|

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ունեցավ «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին անգամ տարածաշրջանում այս ցուցահանդեսը ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայրենական ռոբոտատեխնիկայի ոլորտում իրենց ավանդն ունեցած ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, միջոցառման կազմակերպմանն աջակցած ընկերությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ամերիա» ընկերությունների խմբի անձնակազմը:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին երեխաները, որոնց համար ցուցահանդեսի բացման արարողությունը դարձավ իսկական տոն: Նրանք հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ հրաշագործ ռոբոտների հետ, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:
Միջոցառման ժամանակ հանդես եկավ «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ մրցանակակիր Միկա Վարոսյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 և 2016թ. հունվարի 1): Տոմսերը վաճառվում են Երևան քաղաքի բոլոր տոմսարկղներում, ինչպես նաև «Երևան Մոլ»-ում: Տոմսերը կարելի է նաև ձեռք բերել օնլայն` cult.am կայքի միջոցով: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200դր. աշխատանքային օրերին և 3300դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն` 2900դր. և 3900դր.: Նախատեսված է հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար: