Ամերիաբանկը կնքեց 80-րդ գործարքը ՎԶԵԲ-ի TFP ծրագրի ներքո - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Հնվ

Ամերիաբանկը կնքեց 80-րդ գործարքը ՎԶԵԲ-ի TFP ծրագրի ներքո

Ամերիաբանկը կնքեց հոբելյանական 80-րդ գործարքը Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Առևտրի աջակցան ծրագրի ներքո (TFP): Համագործակցության առաջին օրվանից` 2010թ. սեպտեմբերի 30-ից սկսած ընդհանուր գումարով կնքվել է առևտրի ֆինանսավորման ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլարի գործարք: 

Ամերիաբանկը բարձր է գնահատում միջազգային նման խոշոր կառույցի հետ տարիների փորձությամբ հաստատված գործընկերությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում և ՓՄՁ-ների համար: 

2013թ.-ին ՎԶԵԲ-ից ստանալով հաստատող բանկի կարգավիճակ, Ամերիաբանկը ձեռք բերեց նոր հնարավորություններ` տեղական արտահանողների համար առավել հասանելի դարձավ առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը:

Հատկանշական է նաև, որ Ամերիաբանկին 2014թ.մայիսին շնորհվել է «Լավագույն գործարք» մրցանակը: Յուրաքանչյուր տարի այս մրցանակին է արժանանում միայն մեկ բանկ ՎԶԵԲ-ի հետ համագործակցող բոլոր բանկերից:
Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի երկարամյա համագործակցության արդյունքում կնքվել են ազգային տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես ուղղված հեռահաղորդակցության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը: