Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հեռահար բանկային ծառայությունների համատեքստում Ամերիաբանկը ներդրել է քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ: Այսուհետ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումներ հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին: Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն և միայն մուտքագրել շահառուի հաշվի/քարտի համարը , ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլևս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես: Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով: