Ամերիաբանկը տրամադրում է նոր ՓՄՁ վարկեր ՀՀ դրամով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
16Սպտ

Ամերիաբանկը տրամադրում է նոր ՓՄՁ վարկեր ՀՀ դրամով

Ամերիաբանկը տրամադրում է ՀՀ դրամով բիզնես վարկեր առնվազն 6 ամիս և ավել գործունեություն ծավալած փոքր և միջին ձեռնարկատերերին: Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակներում ՓՄՁ վարկերն Ամերիաբանկի կողմից տրամադրվում են տարեկան 13.5% տոկոսադրույքով: Վարկավորման հիմնական նպատակն է աջակցել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ձեռք բերելու իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ շրջանառու և հիմնական միջոցներ: Բիզնես վարկը տրամադրվում է պարզեցված եղանակով, անհրաժեշտ է միայն, որ վարկառուն բանկում լրացնի համապատասխան դիմում-հայտը և 2 բանկային օրվա ընթացքում կտեղեկացվի բանկի նախնական որոշման վերաբերյալ: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքներով Ամերիաբանկը առաջատարն է վարկային ներդրումների ծավալով, որը կազմել է 257 մլրդ ՀՀ դրամ` աճելով 34%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվում, ՓՄՁ-ների մասով աճը նշված ժամանակահատվածում կազմել է 45%: