Ամերիաբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր FMO-ի և OeEB-ի հետ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
27Նյմ

Ամերիաբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր FMO-ի և OeEB-ի հետ

Ամերիաբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Ավստրիական Զարգացման բանկի (OeEB) հետ: Վարկն ուղղվելու է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:

Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 40%-ը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը ներքին և արտաքին շուկաներում:

Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:

Նշենք, որ Ամերիաբանկն ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ` արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 345 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ: