Հայտնի են «Ես և մայրիկս նույն տարիքում» մրցույթի հաղթողները - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Օգս

Հայտնի են «Ես և մայրիկս նույն տարիքում» մրցույթի հաղթողները

Ամերիաբանկն ամփոփել է «Ես և մայրիկս նույն տարիքում» մրցույթի արդյունքները:

Մրցույթը հայտարարված էր Ամերիաբանկի Facebook.com սոցիալական կայքում գրանցված պաշտոնական էջում: Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեին միևնույն տարիքում արված իրենց և մայրիկի (կամ տատիկի) կամ իրենց և իրենց երեխայի լուսանկարները (ցանկալի էր, որ լուսանկարներն արված լինեն նույն վայրում կամ նմանատիպ ֆոնային հատվածի ներքո)։

Համաձայն մրցույթի պայմանների` ընտրվել է 2 հաղթող.

  • Առաջին հաղթողը Facebook-ում իրական օգտատերերի կողմից առավելագույն LIKE հավաքած մասնակիցն է` Սոնա Ալավերդյանը:
  • Երկրորդ հաղթողը Լուսինե Ղազարյանն է, որն ընտրվել է Ամերիաբանկի Հասարակության հետ կապերի և Մարքեթինգի բաժնի աշխատակիցների քվեարկության արդյունքներով:

Մրցույթի հաղթողները ստանում են նվեր՝ ընթրիք մայրիկի հետ (ընթրիքը նախատեսված է 2 անձի համար, ցանկության դեպքում կարող է փոխանցվել այլ անձի/անձանց կամ օգտագործվել այլ անձի հետ ընթրելու նպատակով): 

Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին և մաղթում հաճելի ժամանց:

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին մասնակցության և հետաքրքիր ու յուրօրինակ լուսանկարներ ներկայացնելու համար: