Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Հնս

Հայտարարություն

Հարգելի' հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ քարտային գործարքների ռիսկայնությունը սահմանափակելու նպատակով Ամերիաբանկի կողմից թողարկված քարտերով բանկոմատներից կանխիկացման հնարավորությունը որոշակի երկրներում ս.թ. հուլիսի 1-ից սահմանափակվելու է: Տվյալ երկրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այդ երկրներում Դուք հնարավորություն ունեք քարտին առկա Ձեր միջոցներն օգտագործել անկանխիկ տարբերակով` POS-տերմիալների միջոցով, կամ գումարը կանխիկացնել բանկերում: Սահմանափակումը վերացնելու նպատակով կարող եք զանգահարել +374 10 56 11 11, ինչպես նաև այցելել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ աշխատանքային օրերին ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք այցելել ամեն օր` ժամը 10:30-21:30:

Հարգանքով՝ Ամերիաբանկ 

 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Քարտային զեղծարարության համար քարտի տվյալների ապօրինի ձեռք բերումը կարող է կատարվել ցանկացած երկրում, իսկ տվյալ քարտային հաշվին առկա գումարների օգտագործումը, լինի դա ինտերնետային առևտրի միջոցով և/կամ գումարների կանխիկացմամբ, որպես կանոն (ոչ բացառապես) իրականացվում է վերոնշյալ երկրներում: