Fitch-ն Ամերիաբանկի 15 մլն ԱՄՆ դոլարի չապահովված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Հլս

Fitch-ն Ամերիաբանկի 15 մլն ԱՄՆ դոլարի չապահովված պարտատոմսերին շնորհել է «B+» վարկանիշ

Fitch միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի 15 մլն ԱՄՆ դոլարի չապահովված պարտատոմսերին շնորհել է երկարաժամկետ «B+» և ակտիվների վերադարձելիության «RR4» վարկանիշներ:
Պարտատոմսերի մարման ժամկետը 2018թ. հուլիս ամիսն է. արժեկտրոնային տոկոսադրույքը սահմանված է տարեկան 6,75 %:
Ամերիաբանկի պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է թողարկողի` Ամերիաբանկի երկարաժամկետ վարկանիշին, քանի որ այն ուղղակի, չապահովված և ոչ պայմանական պարտավորություն է: Իսկ Բանկի ակտիվների վերադարձելիության «RR4» վարկանիշն արտացոլում է միջնաժամկետ հեռանկարում վճարունակության որակը:

Վարկանիշները շնորհելիս հաշվի են առնվել նաև Բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշները, չնայած գործառնական միջավայրի զսպված ճնշմանը, հնարավոր վնասների ծածկման մեծ կարողությունը, իրացվելիության բավարար մակարդակի առկայությունը և ներքին շուկայում Բանկի ամուր դիրքերը:

Գործակալությունը նշում է, որ Բանկի վարկունակությունը մեծապես կախված է երկրի տնտեսական ցուցանիշներից և ազգային արժույթի կայունությունից: Հետևաբար, երկրում տնտեսական իրավիճակի փոփոխության հետևանքով Fitch-ի կողմից շնորհված վարկանիշները կարող են փոփոխվել: Իսկ երկրի տնտեսական հեռանկարի բարելավումը կնպաստի Բանկի վարկանիշային որակի բարձրացմանը: