Կահույքի մատակարարման հայտերի ներկայացման հրավեր (AD-04) - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Հկտ

Կահույքի մատակարարման հայտերի ներկայացման հրավեր (AD-04)

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է կահույք արտադրող և ներմուծող ընկերություններին և գործակալներին բանկի Վ. Սարգսյան 2 շենքի մասնաճյուղում մոտ 400 աշխատատեղի կահավորման մրցույթի:
Մրցույթը ներառում է հետևյալ ԼՈՏ-երը.

  1. Գրասենյակային ստանդարտ սեղաններ
  2. Գրասենյակային էրգոնոմիկ աթոռներ
  3. Փափուկ կահույք
  4. Պրեմիում դասի գրասենյակային կահույքի հավաքածու
  5. Խոհանոցային և ներկառուցվող պահարաններ (կարող է լինել նաև ՀՀ-ում արտադրված)

1-4 ԼՈՏ-երով ներկայացվող ապրանքատեսականին պետք է համապատասխանի ISO9001:2015, ENI/ISO/IEC 17065:2012, ENI/ISO/IEC 21015:2007 և ENI/ISO/IEC 21016:2007 ստանդարտներին: Մասնակիցներից կարող են պահանջվել նմուշներ և հավաստագրեր` նախքան ընտրություն կատարելը: Հետաքրքրություն հայտնած ընկերությանը կտրամադրվեն մանրամասն տեխնիկական առաջադրանք և գնահատման չափանիշներ` գաղտնիության համաձայնագրի ստորագրումից հետո: Հետաքրքրություն հայտնած ընկերությունը կարող է մասնակցել ցանկացած ԼՈՏ-ով:

Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Խնդրում ենք հետաքրքրվածության դեպքում ուղարկել նամակ` նշելով ընկերության անվանումը և կցել պետական ռեգիստրի վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձ գործակալների դեպքում` անձնագրի պատճենը: Նամակը և կից փաստաթղթերն ուղարկել tenders@ameriabank.am էլ. հասցեով մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը, ժամը`17:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գնումների ավագ մասնագետ Հայկ Մեսրոպյանին h.mesropyan@ameriabank.am էլ. հասցեով կամ 010-56-11-11 հեռախոսահամարով: