Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
28Հկտ

Հայտարարություն

Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ Ֆիզիկական անձանց վարկավորման, ինչպես նաև մանրածախ Բիզնեսի մանրածախ վարկավորման պայմանները, մասնավորապես նվազեցվել են հետևյալ վարկատեսակների տոկոսադրույքները.

  1. Բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և վերակառուցման վարկեր
  2. Ավտովարկեր
  3. Սպառողական վարկեր
  4. Ներդրումային վարկեր ֆիզիկական անձանց համար
  5. Գրավով ապահովված բիզնես վարկեր
  6. Գրավով ապահովված բիզնես վարկային գիծ


Փոփոխված պայմանները կգործեն ս.թ. նոյեմբերի 1-ից և կիրառելի կլինեն նշված ժամկետից հետո տրամադրվող վարկերի դեպքում:

Փոխոխված պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

  • Ֆիզիկական անձանց համար վարկավորման պայմաններ
  • Միկրո վարկեր

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած գրասենյակ աշխատանքային օրերին` ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք մոտենալ ամեն օր` ժամը 10:30-21:15:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով` Ամերիաբանկ: