Ցանցային սարքավորումների մատակարաման հրավեր (AD-05) - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Նյմ

Ցանցային սարքավորումների մատակարաման հրավեր (AD-05)

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է միջցանցային էկրանների մատակարարման մրցույթի:
Մրցույթով պահանջվող ապրանքի բնութագրերն են.

  1. Արտադրող` PALO ALTO:
  2. Մոդել` PA3060 կամ PA 5020 (մանրամասն բնութագրերի համար խնդրում ենք դիմել tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեով):
  3. Պահանջվող քանակությունը` 2 հատ:

Մասնակիցներից կարող է պահանջվել նմուշների և հավաստագրերի ներկայացում՝ նախքան ընտրություն կատարելը:

Առաջարկը, որը պետք է ընդգրկի գինը (հարկերը ներառյալ), մատակարարման ժամկետը, երաշխիքային ժամկետը (արտադրողի կողմից տրված), վճարման պայմանը, անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով մինչև 2016թ. նոյեմբերի 25-ը, ժ.17:00 tenders@ameriabank.am էլ. հասցեով:

Մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գնումների գլխավոր մասնագետ Հայկ Մեսրոպյանին h.mesropyan@ameriabank.am էլ. հասցեով կամ 010-56-11-11 հեռախոսահամարով: