Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Ամերիաբանկն իր հաճախորդների համար կազմակերպել էր «Միջազգային կապիտալը որպես բիզնեսի աճի շարժիչ» թեմայով սեմինար-քննարկում, որը վարում էին բարձրակարգ մասնագետներ, մասնավորապես, Լոնդոնի Ֆոնդային Բորսայի (London Stock Exchange) Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների առաջնային շուկայի բաժնի ղեկավար Այունա Նեչաևան և Քեյ Փի Էմ Ջի (KPMG) Ռուսաստանի Կապիտալի շուկաների, մետաղների և հանքարդյունաբերության բաժնի ղեկավար Օլգա Պլևակոն: Սեմինարը հնարավորություն տվեց շփվելու արժեթղթերի միջազգային շուկայի մասնագետների հետ, ծանոթանալու միջազգային շուկաներ դուրս գալու ուղիներին և արդիական գործիքներին: Մինչ սեմինարը սկսելը Ամերիաբանկի Ներդրումային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը և դասընթացավարները պատասխանեցին լրագրողների հարցերին: