Մինչև 20% հետվճար` անկանխիկ վճարումների դեպքում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
13Դկտ

Մինչև 20% հետվճար` անկանխիկ վճարումների դեպքում

Ս.թ. դեկտեմբերի 12-ին, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Ամերիաբանկի և Բեստ Քարդ ընկերության համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսում էին Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը և Բեստ Քարդ ընկերության գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանը: Ասուլիսի նպատակն էր ներկայացնել նոր մեկնարկած «ԱՅՈ» ծրագիրը և այդ համատեքստում Ամերիաբանկի հետ համատեղ թողարկվող ԱՅՈ քարտը:
«ԱՅՈ»-ն հետվճարային ծրագիր է, որն այսուհետ Ամերիաբանկի բոլոր քարտապաններին (բացառությամբ նվեր քարտերի և բիզնես քարտերի) հնարավորություն կտա ծրագրի գործընկեր առևտրի և սպասարկման սրահներում յուրաքանչյուր օր կատարած անկանխիկ գնումների դիմաց ստանալ հետվճար (cashback) ծախսած գումարի մինչև 20%-ի չափով: Նշենք, որ «ԱՅՈ» ծրագիրը, շուկայում առկա նմանատիպ ծրագրերի համեմատ, տրամադրում է գործընկերներ կազմակերպությունների ամենամեծ ցանցը (գործընկերների ցանկը հրապարակված է և պարբերաբար կթարմացվի ծրագրի պաշտոնական կայքէջում` www.ayocard.am):