Fitch վարկանշային կազմակերպության կողմից Ամերիաբանկին տրվել է «B պլյուս» վարկանիշ Կայուն հեռանկարով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
12Մյս

Fitch վարկանշային կազմակերպության կողմից Ամերիաբանկին տրվել է «B պլյուս» վարկանիշ Կայուն հեռանկարով

“Fitch” միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:

Նման վարկանիշի վերահաստատումը խոսում է Բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշների, իրացվելիության զգալի պաշարի, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերի և բարձր հեղինակության մասին: “Fitch” –ը կարևորել է այն հանգամանքը, որ չնայաց ՀՀ բանկային համակարգում առկա բարձր մրցակցությանը, Ամերիաբանկը գրավել է հաստատուն դիրքեր շուկայում` պահպանելով առաջատարի դիրքը վարկավորման ոլորտում (մասնաբաժինը շուկայում` 14,8%), առևտրի ֆինանսավորման, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով (մասնաբաժինը շուկայում`15%):

Վարկանիշի հեռանկարը վերանայելով Կայուն` “Fitch”-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին: Բացի այդ, Բանկն ունի նաև եկամտաբերության բավարար մակարդակ և կապիտալի զգալի պաշար` 2015թ-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված 30 մլն ԱՄՆ դոլար միջոցների հաշվին:
“Fitch”-ի կողմից Կայուն հեռանկարով «B պլյուս» վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և Բանկի հանդեպ ունեցած վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը: