DEG-ը Ամերիաբանկին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ՓՄՁ վարկավորման նպատակով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
13Մյս

DEG-ը Ամերիաբանկին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ՓՄՁ վարկավորման նպատակով

«Ամերիաբանկ» ՓԲԸ  և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) մայիսի 12-ին Լոնդոնում ստորագրեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` 6 տարի մարման ժամկետով: Վարկն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Պայմանագիրը ստորագրեցին Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, DEG Եվրոպայի և Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Ռենա Թերֆրակտը և Եվրոպայի և Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով ավագ ներդրումային կառավարիչ Ջուլիան Լոքը:

Ամերիաբանկ-DEG համագործակցությունը սկսել է դեռևս 2009թ.-ից, երբ այս կազմակերպության և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ կնքվեց վարկային գծի պայմանագիր: Հետագայում համագործակցությունը վերածվեց ռազմավարական գործընկերության, երբ 2012թ. նոյեմբերին ստորագրվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Այս համագործակցությունը համահունչ է Բանկի ռազմավարությանը, համաձայն որի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը Բանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է: