30Մյս
Amerianews-Kids Casting` Մկրտիչ Արզումանյանի հետ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ամերիաբանկը 4-8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է Amerianews-Kids միջոցառումը, որը կվարի բոլորի կողմից սիրված հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը՝ Մկոն:
Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), ժամը 12:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Միջոցառման ընքացքում անցկացվելու է երկու մրցույթ՝ «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական և Amerianews-Kids Casting հաղորդավարի մրցույթ:
Նկարչական մրցույթի ընթացքում փոքրիկների նկարած աշխատանքները անանուն կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան էջում և լավագույն 5 նկարների հեղինակները կստանան անակնկալ նվերներ: Նշենք, որ տվյալ նկարների 2 հեղինակ ընտրվելու է Ամերիաբանկի կողմից, իսկ 3-ը`կլինեն առավելագույն «like» ունեցող աշխատանքները: Նկարչական մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ Սահմանադրության օրը` ս.թ. հուլիսի 5-ին:
Amerianews-Kids հաղորդավարական մրցույթի ընթացքում երեխաներից հարցազրույց կվերցնի Մկրտիչ Արզումանյանը և հենց նա էլ կընտրի ամենաակտիվ ու անկաշկանդ 8 փոքրիկի, որոնք հետագայում կվարեն Amerianews-Kids հաղորդումը: Amerianews-Kids Casting-ի արդյունքները կամփոփվեն հունիսի 15-ին և կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան պաշտոնական էջում և Ամերիա ընկերությունների խմբի www.amerianews.am կայքում:
Միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Ամերիաբանկի YouTube պաշտոնական էջում:
Միջոցառման մասնակցությունն անվճար է:
Բոլորիդ սպասում ենք այս ուրախ օրը միասին նշելու: