Առողջապահության ոլորտի աշխատակիցների համար հատուկ առաջարկ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
21Նյմ

Առողջապահության ոլորտի աշխատակիցների համար հատուկ առաջարկ

Ամերիաբանկը հանդես է գալիս հատուկ առաջարկով առողջապահության ոլորտի աշխատակիցների համար: Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով և պարզեցված գործընթացով տարատեսակ վարկեր` տրամադրելով մի շարք արտոնություններ առողջապահության ոլորտի թե' պետական և թե' մասնավոր հատվածի աշխատակիցներին: Նրանք հնարավորություն ունեն ստանալ վարկային գիծ Ամերիաբանկի միջոցով ստացվող զուտ աշխատավարձի մինչև 6-ապատիկի չափով, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ: Բանկը տրամադրում է նաև առանց գրավի սպառողական վարկեր` զուտ աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ:

Հիփոթեքային վարկերի տրամադրման դեպքում 10%-ի չափով ավելացվում է վարկ/գրավ հարաբերակցությունը Բանկում գործող ընդունելի ցուցանիշի նկատմամբ:

Այլ վարկերի ստացման դեպքում առողջապահության ոլորտի աշխատակիցներին վարկերը տրամադրվում են Ամերիաբանկում գործող տոկոսադրույքից 0,25% ցածր տոկոսադրույքով:

Ամերիաբանկն առողջապահության ոլորտի աշխատակիցներին տրամադրում է նաև մի շարք այլ արտոնություններ, մասնավորապես.

  ArCa Classic քարտ` անվճար
  Visa Electron/Cirrus Maestro քարտ` 1000 ՀՀ դրամ, գործող 2500 ՀՀ դրամի փոխարեն
  Visa Classic/Mastercard Standard քարտ` 3000 ՀՀ դրամ, գործող 6000ՀՀ դրամի փոխարեն
  Visa Gold/Mastercard Gold քարտ`10000 ՀՀ դրամ, գործող 20000 ՀՀ դրամի փոխարեն:

Հեռակառավարման համակարգերից օգտվելու համար Բանկը տրամադրում է հետևյալ արտոնությունները.

  Ամերիա Օնլայն բանկինգ և Ամերիա Մոբայլ բանկինգ ծառայությունները տրամադրվում են 1000 ՀՀ դրամ մեկանգամյա վճարով` գործող 6000 ՀՀ դրամի փոխարեն:
  Ամերիա Հեռախոսային բանկինգ ծառայությունը տրամադրվում է 1000 ՀՀ դրամ մեկանգամյա վճարով` գործող 5000 ՀՀ դրամի փոխարեն:

Իսկ մի շարք արտոնություններ ունեցող «Ամերիա Պերսոնա» անհատականացված փաթեթը Բանկը տրամադրում է տարեկան ընդամենը 20000 ՀՀ դրամով:

Նշենք, որ ս. թ. նոյեմբերի 19-ին Ամերիաբանկը մասնակցեց Ծաղկաձորում կայացած Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նիստին և մասնակիցների համար ներկայացրեց առողջապահության ոլորտի աշխատակիցների համար մշակված հատուկ փաթեթը: Բանկը մասնակիցներին նվիրեց Visa Gold քարտեր ստանալու հավաստագիր` մեկ տարվա անվճար սպասարկմամբ: