Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթում դուրս է եկել եզրափակիչ փուլ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
27Հնս

Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթում դուրս է եկել եզրափակիչ փուլ

Ամերիաբանկի թիմը բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային  8-րդ մրցույթում /virtual Banking/ դուրս է եկել եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 23-ին Հաագայում: Բացի Ամերիաբանկից, եզրափակիչ փուլ դուրս է եկել ևս 3 ընկերություն՝  Bancop SA (Պարագվայ), Supervielle (Արգենտինա) և Ficohsa (Հոնդուրաս):

Մրցույթին մասնակցել է 30 բանկ  Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: 

Մրցույթը վերաբերում է բանկերում  ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Մրցույթը կազմակերպվել է SimArch Group-ի կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում և ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Նշենք, որ SimArch Group-ը դեռևս 1999 թ-ից առաջարկում է նորարական և առաջադեմ ուսուցողական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար՝ ստեղծելով կրթական մեծ հնարավորություններ: Ընկերության կրթական ծրագրերը հաջողությամբ կիրառվել են ավելի քան 45 երկրի 170 ընկերությունների կողմից, որոնց շարքում են այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են՝ ABN AMRO,  ING, FirstRand, Dexia և այլն: