Ամերիաբանկին շնորհվեց «Որակի գերազանցության» երկու մրցանակ Սիթի բանկի կողմից - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Նյմ

Ամերիաբանկին շնորհվեց «Որակի գերազանցության» երկու մրցանակ Սիթի բանկի կողմից

Սիթի  բանկը միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» երկու մրցանակ` «STP Award 2015» և «STP Award 2016»:

«Որակի գերազանցության» մրցանակը Սիթի բանկը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: 

Համագործակցելով թղթակից բանկերի հետ` Ամերիաբանկը միջազգային փոխանցումների գերակշիռ մասն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն` կատարվում է բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների կատարման առավելագույն արագություն: