Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկի թիմը հաղթող է ճանաչվել բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում /virtual Banking/: Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 23-ին Հաագայում:
Մրցույթը վերաբերում էր բանկերում ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին և նպատակ ուներ նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:
Մրցույթը կազմակերպվել էր FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի, PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության և SimArch Group-ի կողմից:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ FMO-ի գլխամասային գրասենյակում: Երկրորդ մրցանակին արժանացավ Supervielle (Արգենտինա) ընկերության թիմը, երրորդ մրցանակին` Ficohsa (Հոնդուրաս)-ի թիմը, չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց Bancop SA (Պարագվայ)-ի թիմը:
Ի սկզբանե մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: