Fitch–ը հաստատել է Ամերիաբանկի վարկանիշը «В+» մակարդակում`«Կայուն» կանխատեսմամբ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Օգս

Fitch–ը հաստատել է Ամերիաբանկի վարկանիշը «В+» մակարդակում`«Կայուն» կանխատեսմամբ

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «В+» (Long-term Issuer Default Rating - IDR) մակարդակում հաստատել է Ամերիաբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտատոմսերով էմիտենտի վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ։

Միաժամանակ ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված Fitch–ի հաղորդագրության մեջ, Fitch–ը հետ է կանչել բանկի վարկանիշը կոմերցիոն պատճառներով։

Հաղորդագրության համաձայն, Fitch–ն այլևս չի իրականացնելու Ամերիաբանկի վարկանիշային և վերլուծական լուսաբանում։ 

Ամերիաբանկի վարկանիշի հաստատումն արտացոլում է բանկի վարկային պորտֆելում առկա սահմանափակ փոփոխությունները` ուսումնասիրության պահից ի վեր` 2017թ.–ի ապրիլի 25–ից։ 

«Բանկի գործունեությունը, կապիտալի բուֆերներն ու լիկվիդայնությունը մնում են խելամիտ մակարդակում, որոնց աջակցում են համախառն տնտեսության վերականգնումն ու արտարժույթի կայունությունը, չնայած հաշվեկշռային բարձր կուտակումներն ու վարկային դոլարացումը ռիսկեր են ստեղծում», – նշվում է հաղորդագրության մեջ։

2015 թ.–ի մայիսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը, հաշվի առնելով տարածաշրջանային տնտեսական զարգացումները, Ամերիաբանկին շնորհեց արտարժույթով երկարաժամկետ պարտատոմսերի էմիտենտի վարկանիշ (Long-term Issuer Default Rating - IDR) «В+» մակարդակում` «Բացասական» կանխատեսմամբ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: