Ամերիաբանկը և Գոլդեն Սթեյթ բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Հնվ

Ամերիաբանկը և Գոլդեն Սթեյթ բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրում Ամերիաբանկի և ԱՄՆ-ի Գոլդեն Սթեյթ բանկի միջև, որը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Կալիֆորնիայի ընկերությունների և անհատների համար: Հուշագիրը ստորագրեցին Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և Գոլդեն սթեյթ բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը:
Այնուհետև տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեց նաև Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: