Հանրությանը ներկայացվեց «Դրոփս» նոր վճարային գործիքը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
28Մրտ

Հանրությանը ներկայացվեց «Դրոփս» նոր վճարային գործիքը

 

Ս.թ. մարտի 28-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Դրոփս» ՍՊԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեց «Դրոփս» նոր վճարային գործիքը:
Աուլիսի ժամանակ բանախոսեցին «Դրոփս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Վահագն Ծատուրյանը, կոմերցիոն տնօրեն Աշոտ Մեսրոպյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովիսիյանը: Նրանք ներկայացրեցին նոր վճարային գործիքի վերաբերյալ մանրամասները` մատնանշելով առավելությունները և այն հնարավորությունները, որոնք կարող են ունենալ առաջարկից օգտվող վճարողները և վճարումները ստացող ընկերությունները: