Հայտարարություն Windows XP օպերացիոն համակարգի սահմանափակման մասին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Հնվ

Հայտարարություն Windows XP օպերացիոն համակարգի սահմանափակման մասին

 

Հարգելի հաճախորդ,

Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայություններից անխափան և անվտանգ օգտվելու նպատակով խնդրում ենք անցում կատարել Windows 7 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգի:

Տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարից Windows XP օպերացիոն համակարգի միջավայրում նշված ծրագրերի աշխատանքը դադարեցվելու է՝ կապված Microsoft ընկերության կողմից դեռևս 2014 թ. դեկտեմբերին Windows XP օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման հետ: Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայությունների հետագա զարգացումն ու անվտանգության նոր չափանիշներն այլևս համատեղելի չեն այդ օպերացիոն համակարգի հետ:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 56 11 11 հեռախոսահամարով: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝ Ամերիաբանկ