Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկի և gg-ի համատեղ արշավը շարունակվում է: gg հավելվածի օգտատերերը կարող են օգտվել անվճար երթևեկության պրոմո կոդ ստանալու հնարավորությունից նաև ս.թ. դեկտեմբերի 23-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 28-ը ներառյալ: Արշավի շրջանակներում gg հավելվածի օգտատերն առաջին անգամ իր վճարային քարտը հավելվածին ամրակցելիս կստանա gg ծառայության ավտոմեքենաներով անվճար երթևեկության միանգամյա օգտագործման մեկ պրոմո կոդ` մինչև 600 ՀՀ դրամի չափով: Առաջարկը վերաբերում է բոլոր բանկերի քարտապաններին: Ընդ որում, Ամերիաբանկի քարտապանների համար գործում են հատուկ պայմաններ. gg հավելվածին իրենց վճարային քարտն առաջին անգամ ամրակցելիս Ամերիաբանկի հաճախորդները կստանան անվճար երթևեկության միանգամից երկու պրոմո կոդ, յուրաքանչյուրը` մինչև 600 ՀՀ դրամի չափով: Ս.թ. դեկտեմբերի 23-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 28-ը տրամադրված պրոմո կոդերն ուժի մեջ կլինեն մինչև 2018 թ.. հունվարի 7-ը ներառյալ: Ինչպե՞ս օգտագործել պրոմո կոդը: Պրոմո կոդն օգտագործելու համար անհրաժեշտ է gg հավելվածում պատվերը հաստատելուց առաջ ընտրել «ՊՐՈՄՈ ԿՈԴ» դաշտը: Արշավի մնացած պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Ջիջիտաքսի» ՓԲԸ-ին՝ https://www.facebook.com/ggTaxi/