01Հկտ
ՀՀ վարչապետի այցը Կամար բիզնես կենտրոն. շրջայց Ամերիաբանկում
Ս/թ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Կամար բիզնես կենտրոնի հանդիսավոր ներկայացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» խմբի Խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը, «Կամար» բիզնես կենտրոնում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները, այլ հյուրեր և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես եկան «Կամար» նախագծի ղեկավար Արտաշես Կազախեցյանը, շենքի գլխավոր կապալառու «Հորիզոն 95» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Գագիկ Գալստյանը, Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, քանդակագործ Դավիթ Երևանցին:
Հյուրերը վարչապետի գլխավորությամբ շրջայց կատարեցին բիզնես կենտրոնում ամենամեծ տարածք զբաղեցնող Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և Բանկի «Կամար» մասնաճյուղում, շենքի տարածքում տեղակայված թանգարանի, ինչպես նաև շենքի պատմությունը պատմող ֆիլմի ցուցադրության միջոցով ծանոթացան Կամար բիզնես կենտրոնի շենքի պատմությանը: