12Հլս
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:
Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է վեցերորդ անգամ:
Արդեն 27 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:
Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:
Euromoney
Արդեն շուրջ 50 տարի է, ինչ Euromoney-ն լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Վերջին 12 ամսվա ընթացքում ամսագրին հարցազրույց է տվել աշխարհի տարբեր երկրների բանկերի շուրջ 100 տնօրեն, ֆինանսների նախարար ու կենտրոնական բանկի նախագահ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Euromoney-ի պաշտոնական կայք: