18Սպտ
Ամերիաբանկի և Թելսել ընկերության տերմինալներով իրավաբանական անձի հաշվի համալրման ժամանակ նոր դաշտերի լրացման հնարավորություն
Այսուհետ Ամերիաբանկի և Թելսել ընկերության տերմինալներով իրավաբանական անձի հաշվի համալրման ժամանակ հնարավորություն ունեք լրացնել նաև «Նպատակ» և «Վճարողի անուն, ազգանուն, հայրանուն» դաշտերը։
Շուտով նման հնարավորություն կլինի նաև այլ վճարային համակարգերում /իզիՓեյ, Իդրամ, Մոբիդրամ, Յուփեյ/, որի մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք:
Հիշեցնենք, որ իրավաբանական անձի հաշվի համալրման հնարավորություն առկա է բոլոր վճարային համակարգերում։
Մանրամասների համար այցելեք www.ameriabank.am կամ զանգահարեք 010561111 հեռախոսահամարով:
Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ