Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ: Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ: Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: